հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում արտակարգ դրություն հայտարարելու հարց առայժմ չի քննարկվում

Արցախում արտակարգ դրություն հայտարարելու հարց առայժմ չի քննարկվում

Ներկա դրությամբ Արցախում արտակարգ դրություն հայտարարելու հարց չի քննարկվում: Այս մասին Artsakhpress-ի հետ զրույցում ասել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով,սահմանային անցակետերում սահմանված է երկու տիպի հսկողություն. առաջինը Արցախի և Հայաստանի քաղաքացիների բժշկական զննությունն է, իսկ երկրորդը՝ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ հսկողությունն է, որովհետև նրանց մուտքն այս պահի դրությամբ արգելափակված է, առավել ևս այն երկրների քաղաքացիներին, որոնք ռիսկային են համարվում վարակի տարածման առումով: Սահմանված երկու հսկողությունները համատարած իրականացվում են բոլոր քաղաքացիների շրջանում: 

 

  • Կիսվել: