հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախում առաջիկա 3 տարում շահագործման կհանձնվի 5 հազար բնակարան

Արցախում առաջիկա 3 տարում շահագործման կհանձնվի 5 հազար բնակարան

Այս ընթացքում Արցախի բնականոն կյանքը վերականգնվել է, բավական սոցիալական, հումանիտար ծրագրեր են իրականացվել: Այս մասին այսօր ռազմագերիների ճակատագրի և նրանց իրավունքների շուրջ քննարկմանն ասել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ, քայլ առ քայլ լուծվում են եղած հիմնախնդիրները: Մասնավորապես, Արցախում իրականացվում է բնակարանաշինության մեծածավալ ծրագիր: Պատերազմի հետևանքով տեղահանված շուրջ 40 հազար անձ բնակարանային խնդիր ունի:

«Արցախում մեկնարկել է ծրագիր, 3 տարվա ընթացքում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու տեղահանվածներին բնակարաններ տրամադրելու համար: Մենք փնտրում ենք լուծումներ, որ արցախցի բոլոր կարիքավոր ընտանիքներն ունենան սեփական բնակարանները: Պլանավորում ենք առաջիկա 3 տարվա ընթացքում 5 հազար բնակարան կառուցել: Հիմա ընթացքում են 1211 բնակարանի կառուցման աշխատանքները: Դրանք կառուցվում են Ստեփանակերտում: Տարբեր շրջաններում էլ ընթացքի մեջ են 1438 բնակարանի կառուցման աշխատանքները»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Այս տարվա վերջ շահագործման կհանձնվի 317 բնակարան, որից 294-ը Ստեփանակերտում:  Այս ծրագրերն իրականացվում են Արցախի պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ, Հայաստան համահայկական հիմնադրամի ու որոշ չափով անհատ այլ կազմակերպությունների, բարերարների, շնորհիվ:

  • Կիսվել: