ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արցախում 13 տնտեսվարողի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ մի շարք ապրանքների իրացման բարձր գներ կիրառելու համար

Արցախում 13 տնտեսվարողի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ մի շարք ապրանքների իրացման բարձր գներ կիրառելու համար

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից տեղեկացնում են,որ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը 13 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ մի շարք ապրանքատեսակների իրացման բարձր գներ կիրառելու համար:

Վարչական վարույթները հարուցվել են Ստեփանակերտ քաղաքում գործող 4, Ասկերան քաղաքում գործող 5, Մարտակերտ քաղաքում գործող 2 և Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ և Հարությունագոմեր համայնքներում գործող 1-ական առևտրային օբյեկտներ շահագործող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ:

Արձանագրված բոլոր դեպքերում առևտրային օբյեկտներում բացակայել են ապրանքատեսակների ձեռքբերումն հիմնավորող փաստաթղթերը: Գնագոյացումը վերահսկելու և բարեխիղճ մրցակցային միջավայր ապահովելու նպատակով Հանձնաժողովը ևս մեկ անգամ հորդորում է տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ առանց հիմնավորող փաստաթղթերի և բարձր գներով ապրանքների իրացումից:

  • Կիսվել: