Արցախից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունը «Բերձորի միջանցք»-ով երկկողմանի բաց է և անվտանգ. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունը《 Բերձորի միջանցք》-ով` երկկողմանի բաց է և անվտանգ։
Քաղաքացիների ազատ տեղաշարժն ապահովում են ռուս խաղաղապահները:
Միջանցքը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Մինչ այդ, հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ կհրապարակի《Բերձորի միջանցքի》 մասին թարմ տեղեկատվություն։
Այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` կտրամադրվի հավելյալ տեղեկություն։