հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախից 57 անձի փորձանմուշներ ուղարկվել են ՀՀ. ԱՀ առողջապահության նախարար

Արցախից 57 անձի փորձանմուշներ ուղարկվել են ՀՀ. ԱՀ առողջապահության նախարար

Իմ ծնողների հետ հասցրել եմ քվեարկել՝ կատարելով իմ սահմանադրական իրավունքը: Այս մասին այսօր ԿԸՀ մամուլի կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը՝ նշելով, որ չնայած իր ծնողները գտնվում են ռիսկային գոտում, բայց մասնակցել են քվերակությանը՝ քանի որ ընտրատեղամասերում մաքսիմալ ձևով կատարվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:

Նրա խոսքով՝ հանրապետությունում դրանք մեկնարկել են դեռևս ամիսներ առաջ:

«Ինչպես համապետական ընտրությունների առաջին փուլի ժամանակ, այնպես էլ այսօր բոլոր ընտրատեղամասերը նախապես ախտահանվել են, իրականացվել են համապատասխան բոլոր միջոցառումները. քվեարակողների համար նախատեսված են անհատական պաշտպանիչ միջոցներ: Բոլոր ընտրական տեղամասերում նախապես զգուշացրել ենք, որպեսզի պատասխանատուները լինեն խստապահանջ՝ պահպանելով անվտանգությունը»,-մասնավորապես ասել է Ա. Բաղրյանը:

Խոսելով Նոր կորոնավիրուսի դեպքերի մասին՝ նախարարն ասել է, որ ասյօրվա դրությամբ հանրապետությունում կան 6 հաստատված դեպք, 17 մեկուսացված անձինք, 57 անձի փորձանմուշներ ուղարկվել են ՀՀ: Մեկուսացման մեջ գտնվողների և վարակվածների հետ առաջին կոնտակտավորների շրջանում աշխատանքներ են տարվում՝ համապատասխան կառույցների հետ համագործակցելով:

Ա. Բաղրյանն ընդգծել է, որ ԱՀ-ում համաճարակի հետ կապված իրավիճակը վերահսկելի է:

  • Կիսվել: