շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը և նրա առաջնորդ Աշոտ Ղուլյանը կորոնավիրուսի վտանգից ելնելով ևս դադարեցնում է նախընտրական հանդիպումները

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը և նրա առաջնորդ Աշոտ Ղուլյանը կորոնավիրուսի վտանգից ելնելով ևս դադարեցնում է նախընտրական հանդիպումները

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը և հանրապետության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը կորոնավիրուսի տարածման մտահոգությունների հետ կապված դադարեցրել են հանդիպումները բնակիչների հետ։

«Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը՝ մարտի 27-29-ը նախապես ծրագրված հանդիպումները չեղարկելու համար»,- ասված է ԱԺԿ հայտարարության մեջ։

Նշենք, որ մինչ այժմ հանդիպումները չեղարկելու մասին հայտարարել էր միայն «Ազատ Հայրենիք» կուսակցությունը և նրա առաջնորդ Արայիկ Հարությունյանը։ Մինչդեռ հենց այս երկու կուսակցությունները հանդես չեն եկել ընտրությունները կորոնավիրուսի վտանգով պայմանավորված հետաձգելու նախաձեռնությամբ։

Իսկ նախագահի թեկնածուներ Վիտալի Բալասանյանը և Մասիս Մայիլյանը, որոնք ակտիվորեն բարձրաձայնում են կորոնավիրուսի վտանգով պայմանավորված ընրությունները հետաձգելու գաղափարը, մինչ այժմ հանդես չեն եկել այդ նույն վտանգից ելնելով նախընտրական հանդիպումները չեղարկելու մասին հայտարարությամբ։

Ավելին հենց այսօր Մասիս Մայիլյանը պատրաստվում է հանդիպումներ ունենալ Ճարտարի բնակիչների հետ։

Ստացվում է, որ այս թեկնածուները փորձում են ընտրությունները հետաձգել որ թե համաճարակի վտանգից ելնելով, այլ սեփական քաղաքական շահերից։

  • Կիսվել: