հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի զարգացման ներուժը ավելի մեծ է քան Հայաստանինը. Արցախի նախագահ

Արցախի զարգացման ներուժը ավելի մեծ է քան Հայաստանինը. Արցախի նախագահ

2020 թվականը Արցախը կապված կորոնավիրուսային սահմանափակումների հետ այդուհանդերձ տնտեսական անկումով չի փակի: Այս մասին ՀՀ Հանրային հեռուստաընկերության եթերից հավաստեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ այս առումով Արցախը կլինի աշխարհի եզակի երկրներից:

«Չեմ ուզում ասել, որ 2020-ը մենք կփակենք տնտեսական աճով, քանզի 1-2% չեմ համարում տնտեսական աճ, բայց վստահ ասում եմ, որ անկում չի լինելու: Բայց որ ամենա կարևորն է, մենք այսօր ստեղծել ենք կայուն նախադրյալներ 2021-ը երկնիշ տնտեսական աճով փակելու համար»,- հավաստեց Արայիկ Հարությունյանը:

Իսկ մինչև 2030 թվականը Արցախի նախագահը պատրաստվում է ապահովել մինչև $500 մլն պետբյուջե, մեկ շնչի հաշվով $15 հազար համախառն ներքին արդյունք և 200000 բնակիչ: Արայիկ Հարությունյանը վստահ է այս ծրագրերի իրատեսականության մեջ, նշելով, որ Արցախի զարգացման ներուժը ավելի մեծ է քան Հայաստանինը:

 

 

  • Կիսվել: