երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախի ընտրությունների Երևանի տեղամասում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկել է 94 ընտրող

Արցախի ընտրությունների Երևանի տեղամասում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկել է 94 ընտրող

 Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում  տեղակայված Ե/1 ընտրատեղամասում ս.թ մարտի 31-ին ժամը 8:00-ից սկսվել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության գործընթացը: Ընտրատեղամասը քվեարկության համար բաց կլինի մինչև ս.թ մարտի 31-ի ժամը 20:00-ն:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից, պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգով՝ ընտրատեղամասում ձեռնարկվել են  մի շարք կանխարգելիչ միջոցներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ նախարարության աշխատակիցները ախտահանել են ընտրատեղամասի ողջ տարածքը և իրականացրել իրավիճակով պայմանավորված այլ միջոցառումներ:

Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները՝ ընտրողները, ընտրական հանձնաժողովի անդամները, դիտորդները, վստահված անձինք, լրագրողները ապահովվում են անհատական պաշտպանական միջոցներով՝մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով և գրիչներով:

Ժամը 11:00-ի դրությամբ Ե/1 ընտրատեղամասում քվեարկել է  94 ընտրող:

  • Կիսվել: