շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի թեմում այսօր տրվեց «Լույս մանկանց» կիրակնօրյա դպրոցների մեկնարկը. Լուսինե Ղարախանյան

Արցախի թեմում այսօր տրվեց «Լույս մանկանց» կիրակնօրյա դպրոցների մեկնարկը. Լուսինե Ղարախանյան

Հայ Առաքելական եկեղեցու անվերապահ ու ամբողջական աջակցությամբ Արցախի թեմում այսօր տրվեց «Լույս մանկանց» կիրակնօրյա դպրոցների մեկնարկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԿԳ նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Այսօր կարևորագույն իրադարձություն է մեր հոգևոր ու մշակութային կյանքում։ Հայ Առաքելական եկեղեցու անվերապահ ու ամբողջական աջակցությամբ Արցախի թեմում այսօր տրվեց «Լույս մանկանց» կիրակնօրյա դպրոցների մեկնարկը։ Պարապմունքները կսկվսեն 2022 թվականի հունվարին։ Ծրագրից կօգտվեն Ստեփանակերտի և Մարտակերտի դպրոցականները։ Աստծո հավատքի մեջ մեծացող ուսյալ ու կիրթ սերնդով գալիքը կկերտենք Աստծո աչքերով ու նահատակների հայացքներով։ Սա յուրօրինակ սկիզբ է»,- գրել է նա։

  • Կիսվել: