ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի Թեմի Առաջնորդը հանդիպել է ՀՕՄ-ի ԱՄՆ արևմտյան ափի շրջանային վարչության անդամներին

Արցախի Թեմի Առաջնորդը հանդիպել է ՀՕՄ-ի ԱՄՆ արևմտյան ափի շրջանային վարչության անդամներին

Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Երևանում հանդիպել է Հայ Օգնության Միության ԱՄՆ Արևմտյան ափի շրջանային վարչության, ԱՀ նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի և ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ։

 Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեց ԱՀ նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ՀՕՄ֊ի դերին Արցախում իրականացվող ազգանպաստ ծրագրերում, Արցախում հոգևոր արժեքների դաստիարակության շարունակականությանը, կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին ու ծրագրերին:

«Սրբազան Հայրը կարևորեց ՀՕՄ֊ի ազգապահպան ու մարդասիրական գործունեությունը և մշտապես Արցախի կողքին կանգնելու նրանց հանձնառությունը»,֊ նշեց մեր զրուցակիցը:

  • Կիսվել: