չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողներ են մոլորվել. Ադրբեջանի ՊՆ

Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողներ են մոլորվել. Ադրբեջանի ՊՆ

Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողներ են կորել, հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից, տեղեկացնում է Սպուտնիկ Ադրբեջանը:

Երկրի ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Զինծառայողներ Ֆարիդ Մամեդովն ու Ասկեր Աբդուլաևը մարտական դիրքերի միջև տեղաշարժման ժամանակ մոլորվել են եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և բքի պատճառով՛՛:

Նշվում է նաև, որ իրականացվում են որոնողական աշխատանքներ:

  • Կիսվել: