Արցախի փրկարարներն ապահովում են ճամբարականների անվտանգությունը
ԱՀ շրջաններում ու մայրաքաղաքի հարակից տարածքներում տարվա այս ժամանակահատվածում կազմակերպվում են ճամբարներ, որոնց ներգրավվում են նաև ԱԻ պետական ծառայության փրկարարները՝ անվտանգության ապահովման նպատակով:
Ասկերանի շրջանի Պատարա համայնքում տեղակայված ճամբարում, Արցախի, Հայաստանի և արտերկրի բուհերի ուսանողների հետ օրերս դասընթացներ են անցկացրել ԱԻ պետական ծառայության մի խումբ սպաներ:
Առաջին օգնություն, զինամթերքի տեսակները և դրանցից պաշտպանվելու առանձնահատկությունները. անմիջական մթնոլորտում ուսանողները մասնակցել են տեսական ու գործնական պարապմունքներին և փրկարարներին ուղղել իրենց հուզող հարցերը, մեծամասամբ լեռնային ու անտառային հատվածներում տեղաշարժվելու նորմերի և առաջացող արտակարգ իրավիճակներում գործելու առանձնահատկությունների վերաբերյալ:
иях.



