հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի պետական համալսարանում մեդիագրագիտության դասընթաց է կազմակերպվել

Արցախի պետական համալսարանում մեդիագրագիտության դասընթաց է կազմակերպվել

Արցախի մայր բուհում նախօրեին մեկնարկել է մեդիագրագիտության երկօրյա դասընթաց՝ «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» խորագրով։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ «Աջակցություն Արցախի երիտասարդներին» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացը վարում են լրագրող, մեդիափորձագետ Արմեն Սարգսյանը և մեդիափորձագետ Նունե Հախվերդյանը:

«Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է , որպեսզի երիտասարդները, ովքեր բավական գիտելիքներ ունեն տեղեկատվական տեխնոլոգիաներից, տիրապետեն մեդիագրագիտությանը: Դասընթացի շրջանակում ուսանողներին տրամադրվում են տեսական գիտելիքներ մեդիագրագիտության հիմունքների, մեդիայի պատմության, հաղորդակցության, մանիպուլյացիայի, փաստերի ստուգման, գովազդի, քարոզչության մասին: Իսկ ընթացքում ուսանողները կատարում են նաև գործնական առաջադրանքներ, որպեսզի տեսական նյութը գործնականում կարողանան կիրառել»,-նշել է Արմեն Սարգսյանը՝հավելելով, որ անդրադարձ է կատարվել նաև ապատեղեկատվությանն ու հետճշմարտությանը, որ հաջորդում է տարածված սուտ տեղեկությանը։ Դասընթացի վերջում մասնակիցները կստանան հավաստագրեր:

  • Կիսվել: