ԱրՊՀ ռեկտորը պարգևատրել է ուստարվա ընթացքում հաջողություններ արձանագրած մի խումբ ուսանողների
Կայացել է ուսանողական համագումար, որի ընթացքում ԱրՊՀ ռեկտորը պարգևատրել է ուստարվա ընթացքում հաջողություններ արձանագրած մի խումբ ուսանողների։ Այս մասին տեղեկացնում են Արցախի պետական համալսարանից։
Համագումարի ընթացքում ուսանողական ինքնավար կառույցների պատասխանատուները ամփոփել են հաշվետու ուսումնական տարվա գործունեությունը և նախանշել հաջորդ տարվա անելիքները:

Համագումարը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով պատերազմի ընթացքում հավերժի ճամփորդ դարձած մեր ուսանողների հիշատակը:
ԱրՊՀ ռեկտոր Ա. Սարգսյանը ողջույնի խոսք է հղել համագումարի անդամներին՝ մասնավորապես նշելով, որ բարձր է գնահատում ուսանողական ինքնավար կառույցների աշխատանքները.

Ուսանողական համագումարն ամփոփվել է պարգևատրման արարողությամբ: ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը պարգևատրել է 2020-2021 ուսումնական տարվա ընթացքում հասարակական ակտիվություն, բարձր առաջադիմություն, կրթագիտական, ՏՏ, մարզական և այլ ուղղություններով հաջողություններ ցուցաբերած ուսանողներին: