երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախի բուհի շրջանավարտները հնարավորություն ունեն կրթությունը շարունակել հունգարական համալսարանում

Արցախի բուհի շրջանավարտները հնարավորություն ունեն կրթությունը շարունակել հունգարական համալսարանում

Արցախի պետական համալսարանի շրջանավարտները հնարավորություն ունեն մագիստրոսական կրթություն ստանալ Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայում: Այս մասին տեղեկացնում են Արցախի պետական համալսարանից:

«Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայում սովորելու նպատակով ՀՊՊԿ համալսարանի հայագիտական ամբիոնը հայտարարում է մրցույթ: Մագիստրատուրայում սովորելու բոլոր ծախսերը հոգում է Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանը: Դիմելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը` երաշխավորագիր՝  եկեղեցուց (ցանկալի է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանից), մոտիվացիոն նամակ (ուսանողների կողմից գրված), լեզվի իմացության ապացույց (փաստաթղթեր, որ նրանք ունեն անգլերենի Բ1 մակարդակ), բակալավրի դիպլոմ (եթե ուսանողն այս տարի է ավարտում, բավական կլինի ԱրՊՀ-ի կողմից տրամադրված կնիքով տեղեկանք: Այդ դեպքում ուսանողը կարող է դիպլոմն ուղարկել մինչև 2021թ. օգոստոսի 1-ը), բժշկական վկայական (բժշկի թուղթ առ այն, որ չունի հետևյալ հիվանդությունները` ՁԻԱՀ, Հեպատիտ Ա, Բ, Ց կամ այլ վարակիչ հիվանդություն), անձնագիր (կամ նույնականացման քարտ):

 

Ցանկացողները կարող են դիմել մինչև այս տարվա հունվարի 25-ը: Հավելյալ տեղեկությունների համար պետք է դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանին»,- նշված է Արցախի պետհամալսարանի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: