հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախի ՊԲ-ում մեկնարկել է 2020թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը

Արցախի ՊԲ-ում մեկնարկել է 2020թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը

Փետրվարի 17-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2020թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը: Այդ առիթով զորամասեր են այցելել բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ:

Վերջիններս շնորհավորել են անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, կարևորել նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը հայրենյաց պաշտպանի առաքելությունը պատվով կատարելու գործում՝ կոչ անելով լրջորեն վերաբերվել ուսումնական գործընթացին: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից:

Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը:

  • Կիսվել: