ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի խաղաղ բնակչությանը հարվածելու մասին կեղծիքը

Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի խաղաղ բնակչությանը հարվածելու մասին կեղծիքը

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելու մասին լուրերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը ևս մեկ անգամ ընդգծեց հայկական կողմը երբեք չի թիրախավորում խաղաղ բնակչությանը:

«Դա ադրբեջանական քարոզչության հերթական սուտն է»,- նշեց ՊԲ տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատարը:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց Ադրբեջանի արատավոր վարքագիծը կրակակետերը խաղաղ բնակավայրերում տեղակայելու հետ կապված: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ճնշում է միայն կրակակետերը. «Նման պարագայում բեկորը կույր է, չենք կարող իմանալ ինչ կլինի»:

  • Կիսվել: