ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ՊԲ հրամանատարը զինվորականների է ընդունել

Արցախի ՊԲ հրամանատարը զինվորականների է ընդունել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ ընդունելության էին հրավիրվել ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք զինվորականներ:

Պաշտպանության բանակի հրամանատարը հանդիպման ընթացքում անդրադարձել է առաջիկա ուսումնական փուլի կարևորագույն խնդիրներին, ներկայացրել զինված ուժերի ղեկավարության տեսլականը` Արցախի  պաշտպանական ներուժի հետագա կատարելագործման առումով, և այդ համատեքստում արժևորել այն անելիքների համախումբը, որը մասնավորապես պետք է նոր պաշտոններում կյանքի կոչեն խորհրդակցության մասնակիցները:

Վերջիններս շնորհակալություն են հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին ցուցաբերած բարձր վստահության համար և խոստացել կատարել առավելագույնը` վերադասի ակնկալիքները լավագույնս արդարացնելու համար:

  • Կիսվել: