ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ներդրումային և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամները դադարեցրել են իրենց նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը

Արցախի ներդրումային և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամները դադարեցրել են իրենց նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը

ԱՀ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակման պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի մեղմման անհրաժեշտությունից ելնելով` Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի խորհուրդները որոշում են կայացրել հիմնադրամների նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով տոկոսների և տույժերի հաշվեգրումը ժամանակավորապես դադարեցնել 2023թ․ փետրվարի 1-ից։
 
Որոշումները չեն տարածվում 100 մլն դրամից ավելի պարտավորություն ունեցող, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերի 12-ից հետո տրամադրված փոխառությունների վրա։

  • Կիսվել: