կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի նախագահը պետական պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների

Արցախի նախագահը պետական պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 9-ին այցելել է Արցախի ազատամարտիկների միություն և պետական պարգևներ հանձնել մի խումբ ազատամարտիկների՝ 44-օրյա պատերազմում ցուցաբերած արիության և խիզախության համար:

Նախագահը, ազատամարտիկներին հանձնելով շքանշաններն ու մեդալները, շնորհակալություն է հայտնել նրանց անձնվեր ծառայության համար, որը հայրենիքի պաշտպաններն այսօր էլ շարունակում են ինչպես մարտական դիրքում, այնպես էլ քաղաքացիական կյանքում:

  • Կիսվել: