կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախի նախագահը պարգևատրել է մի խումբ զինծառայողների

Արցախի նախագահը պարգևատրել է մի խումբ զինծառայողների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին ընդունել է N զորամասի մի խումբ զինծառայողների՝ հայտնի ռազմական գործիչ Վլադիմիր Վարտանովի գլխավորությամբ:

Արայիկ Հարությունյանը խորին ցավակցություն է հայտնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զորամասի զոհված հերոսների հարազատներին:

Արցախի նախագահը կարևորել է զորամասի դերակատարությունը պատերազմի ժամանակ, մասնավորապես, Կարմիր Շուկա գյուղի պաշտպանության գործում, ինչի շնորհիվ հակառակորդին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը և իրականացնել նախապես պլանավորած առաջխաղացումը:

Արցախի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար նախագահը ներկաներին հանձնել է բարձր պետական պարգևներ:

  • Կիսվել: