հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի նախագահը մասնակցում է Արցախ ԱԱԾ տնօրենի դստերր հարսանիքին

Արցախի նախագահը մասնակցում է Արցախ ԱԱԾ տնօրենի դստերր հարսանիքին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցում է Արցախի ԱԱԾ տնօրենի դստր հարսանյաց հանդեսին: Նա լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում  եւ գրառում կատարել:

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Ազգային ազատագրական պայքարում, մեր բանակի, ուժային այլ կառույցների կայացման գործում մեծ ավանդ ունեցող ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, իմ լավ ընկեր Կամո Աղաջանյանն այսօր հյուրընկալել էր մեզ՝ դստեր Արմինեի և Գոռի պսակադրության առիթով:

Կարծում եմ՝ ծնողի համար չկա ավելի մեծ երջանկություն, քան իր իսկ մասնակցությամբ ազատագրված հայրենի հողում զավակին ամուսնացնելը:

Ահա պայքարելու, հաղթելու և Ազատ Հայրենիքում ապրելու իմաստը…

Շնորհավո ՛ր...»,- գրել է նա:

 

  • Կիսվել: