շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի նախագահը մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը և մրցանակ հանձնել

Արցախի նախագահը մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը և մրցանակ հանձնել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ երեկոյան մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը և մրցանակ հանձնել Սիրիայից տարիներ առաջ Հայաստան տեղափոխված ամուսիններին, ովքեր պատերազմի պատճառով կորցրել էին տասնամյակներով ստեղծածը և ամեն ինչ նորից սկսելու   գործում կրկին հաջողել:

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Երեկ երեկոյան «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը պատիվ ունեցա անձամբ պարգև հանձնելու Սիրիայից տարիներ առաջ Հայաստան տեղափոխված ամուսիններ Ռաֆֆի Ռշտունուն և Յոլանտ Հատտատին:

Նրանք պատերազմի պատճառով կորցրել էին տասնամյակներով ստեղծածը և ամեն ինչ նորից սկսելու դժվարին  գործում կրկին հաջողել:

Շնորհավորանքիս խոսքում հիշել եմ մեծն Աղայանի «Անահիտ» հեքիաթի այն կարևոր հատվածը, որտեղ սովորական ընտանիքի աղջիկն իրեն ամուսնության առաջարկ անող թագաժառանգի՝ Վաչագանի առջև արհեստ սովորելու պայման է դնում:

Քրտնաջան աշխատանքը, անձնվեր ծառայությունը, գիտելիքը, հմտությունը, տաղանդը, նախաձեռնողականությունը միշտ արժանի են մեծարման ու գնահատանքի: Մեր ժամանակի հերոսը հենց այն մարդն է, ով զենքը ձեռքին պաշտպանում է հայրենիքի սահմանները, ով իր անխոնջ աշխատանքով ամեն օր թիկունքն ավելի ամուր է դարձնում…»,- ասվում է Արցախի նախագահի ֆեյսբուքյան գրառման մեջ։

  • Կիսվել: