հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի նախագահը Ջանֆիդայում մասնակցել է Արցախյան պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակի միջոցառմանը

Արցախի նախագահը Ջանֆիդայում մասնակցել է Արցախյան պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակի միջոցառմանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային օրը սկսել է Արմավիրի մարզում: Նախագահին վաղ առավոտյան Սարդարապատում դիմավորել է մարզպետը:

Այցի նպատակը 44-օրյա պատերազմում մարզի նահատակ հերոսների շիրիմներին այցելելն ու հարգանքի տուրք մատուցելն է: Նախագահը մասնակցել է Ջանֆիդա համայնքում պատերազմի ժամանակ այս գյուղից զոհվածների հիշատակի միջոցառմանը:

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածներից երկուսն արժանացել են պետական բարձր պարգևների, իսկ Ռուստամ Գասպարյանին շնորհվել է Արցախի հերոս բարձրագույն կոչումը: Արմավիրի քաղաքապետն էլ հայտնել է, որ Գասպարյանին հետմահու շնորհվել է նաև «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչում:

  • Կիսվել: