չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Արցախի նախագահը հանդիպում է ունեցել վերադարձած գերիների հետ, ընդգծել՝ երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման․ խոսնակ

Արցախի նախագահը հանդիպում է ունեցել վերադարձած գերիների հետ, ընդգծել՝ երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման․ խոսնակ

Արայիկ Հարությունյանը մասնակցել է ռազմական և քաղաքացիական 44 գերիների՝ հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը: Այս մասին հայտնում է ԱՀ նախահաի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին Երևանում մասնակցել է ռազմական և քաղաքացիական 44 գերիների՝ հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը:
 
Երկրի ղեկավարը կարճատև հանդիպում է ունեցել վերադարձած հայրենակիցների հետ, ընդգծել, որ երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման գործընթացի, ինչի համար Արցախի իշխանությունները պատրաստ են ներդնել բոլոր ջանքերը:
 
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

  • Կիսվել: