ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի նախագահը այցելել է մի շարք բուժհաստատություններ և շնորհակալություն հայտնել բժիշկներին (տեսանյութ)

Արցախի նախագահը այցելել է մի շարք բուժհաստատություններ և շնորհակալություն հայտնել բժիշկներին (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հետ  այցելել է մի շարք բուժհատատություններ և շնորհակալություն հայտնել բժիշկներին։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի ֆեյսնուքյան գրառումից, որում ասվում է․

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել եմ Հանրապետության մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ:

Պատերազմական այս ծանր օրերին նրանց կատարած մասնագիտական աշխատանքը, նվիրումը, իսկապես, հավասարազոր է հերոսության: Հատուկ երախտագիտություն եմ հայտնել նաև Մայր Հայրենիքից ու Սփյուռքից ժամանած բժիշկներին՝ արցախցի գործընկերների հետ կատարած համատեղ աշխատանքը համարելով ազգային միասնականության խորհրդանիշ»։

  • Կիսվել: