չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախի նախագահն առողջապահական ոլորտի ծրագրերի թեմայով խորհրդակցություն է անցկացրել

Արցախի նախագահն առողջապահական ոլորտի ծրագրերի թեմայով խորհրդակցություն է անցկացրել

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ առողջապահական ոլորտի ծրագրերի ու խնդիրների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է պատերազմական գործողությունների ընթացքում վնասված բուժհիմնարկների շենքային պայմանների վերականգնման, վերանորոգման, նոր սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության նոր կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև պատերազմի հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժման հնարավորություններին և սոցիալական տարբեր արտոնություններից օգտվելու մեխանիզմներին առնչվող հարցերին:

Հանրապետության նախագահը ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ քննարկված ծրագրերի պատշաճ ու արագ իրականացման, այդ թվում՝ բուժհիմնարկների պայմանների բարելավման ու վիրավոր քաղաքացիների փոխհատուցումների տրամադրման ուղղությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: