շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի նախագահի հանձնարարականով՝ վերահսկողական ծառայությունը կուսումնասիրի գույքի ձեռքբերման պետական ծրագրերը

Արցախի նախագահի հանձնարարականով՝ վերահսկողական ծառայությունը կուսումնասիրի գույքի ձեռքբերման պետական ծրագրերը

Արցախի Հանրապետության քաղաքացիներից ստացված դժգոհությունների հիման վրա, Արցախի Հանրապետության Նախագահի սույն թվականի հունվարի 13-ի  հանձնարարականով՝ Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայությունում ստեղծվել է աշխատանքային խումբ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետ Մհեր Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այն կոչված է ուսումնասիրելու  կապիտալ շինարարության ծրագրով զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների (բնակելի տների) և նորակառույց շենքերում բնակարանների կահավորման համար Արցախի Հանրապետության տարածքում գույքի ձեռք բերման և Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից տեղահանված քաղաքացիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ծրագրերը:
 
«Ծրագրերի շահառու են հանդիսանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) անձանց ընտանիքները, Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից տեղահանված քաղաքացիները, ինչպես նաև սոցիալական այլ խմբերի պատկանող անձանց ընտանիքները»,- նշել է Մ. Աբրահամյանը:

  • Կիսվել: