երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին վերջին շաբաթվա ընթացքում ստացվել է 334 զանգ

Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին վերջին շաբաթվա ընթացքում ստացվել է 334 զանգ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին մայիսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 334 զանգ:

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Բնակչությունը հիմնականում դիմել է սոցիալական բնույթի հարցերով: Զանգերի հիմնական մասը վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրին, բնակարանային ապահովմանը և տեղահանված անձանց այլ խնդիրներին:
 
 
Բաց թողնված զանգերին պատասխանելու և բարձրացված հարցերի ճշտման համար  թեժ գծի աշխատակիցները կատարել են 113 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման  և այլ նպատակներով:
 
Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119  հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00 - 18:00-ն։
 
Սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:

  • Կիսվել: