կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Կույր մի՛ եղեք․ Արցախի ՄԻՊ-ը Ադրբեջանի կողմից հրետակոծված երաժշտական դպրոցի տարածքից հանդես է եկել կոչով

Կույր մի՛ եղեք․ Արցախի ՄԻՊ-ը Ադրբեջանի կողմից հրետակոծված երաժշտական դպրոցի տարածքից հանդես է եկել կոչով

Արցախի ՄԻՊ արտակ Բեգլարյանը Ադրբեջանի կողմից հրետակոծված երաժշտական դպրոցի տարածքից կոչով դիմել է ՄԻջազգային հանրությանը։

Նա մասնավորապես նշել է, որ երաժշտական դպրողցը ավիրվել է լույս  նոյեմբերի 8-ի գիշերը։ Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով հրդեհվել է հյուրանոց  և խանութ։ Ադրբեջանական ուժերը նաև թիրախավորել են Ստեփանակերտի կառավարական  և քաղաքացիական շենքեր, ինչի հետևանքով կան ավերածություններ։

" Ադրբեջանը, Թուրքիան և տեռորիստները շարունակում են իրենց պատերազմական հանցագործություններն ընդդեմ Արցախի բնակչության",- նշում է Բեգլարյանը։

Նա նաև արձագանգրում է, որ չնայած արդեն տասնայկ-հարյուրավոր բնակելի տների ոչնչացմանն ու  ավերածություններին՝ միջազգային հանրությունը շարունակում է անտեսել այս պատերազմական հանցագործությունները՝ ընդդեմ մարդկության։

"Արցախի ժողովուրդը շարունաում է իր պայքարը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար մեր հայրենիքում։ Եվ չնայած միջազգային հանրության անտարբերությանը՝ մենք կշարունակենք մեր պայքարը մինչև վերջ։ Կույր մի՛ եղեք",- իր ուղերձում ասում է Բեգլարյանը։

  • Կիսվել: