երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արցախի Մարտունի քաղաքի տարածքում վնասազերծվելու են ավիառումբեր

Արցախի Մարտունի քաղաքի տարածքում վնասազերծվելու են ավիառումբեր

Արցախի  Մարտունի քաղաքի և հարակից բնակավայրերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում հունվարի 21-ի օրվա ընթացքում  նախատեսվում է չպայթած զինամթերքի վնասազերծում: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 

«Արտակարգ իրավիճակների  ծառայությունն իրազեկում է, որ չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքների շրջանակներում Մարտունի քաղաքի հարակից տարածքում, վնասազերծվելու են հայտնաբերված ավիառումբեր: Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:  Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-հայտնում են ծառայությունից:

  • Կիսվել: