ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ԿԸՆ-ն ներկայացրել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու և քվեարկելու կարգը

Արցախի ԿԸՆ-ն ներկայացրել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու և քվեարկելու կարգը

ԿԸՆ-ն ներկայացնում է նախագահի ընտրությունների երկրորդ փուլի մասնակցելու և քվեարկելու կարգը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողվից:

«Ձեզ ենք ներկայացնում ս.թ. ապրիլի 14-ին անցկացվելիք Արցախի Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրություններին մասնակցելու և  քվեարկելու կարգը:

Միաժամանակ խնդրում ենք ընտրական տեղամաս ներկայանալիս պահպանել հետևյալ լրացուցիչ կանոնները.

-մինչև տեղամաս մտնելը տեղամասային կենտրոնում ստանալ մեկանգամյա օգտագործման դիմակ, ձեռնոց, ախտահանվել ալկոհելով և վերցնել անհատական գրիչ

-անպայման կրել տրամադրված դիմակն և ձեռնոցըմեկ մյուսից պահպանել սոցիալական հեռավորություն (առնվազն 1 մետր)

-ընտրողների ցուցակում գրառումներ կատարող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին ցույց տալ Ձեր անձը հաստատող փաստաթուղթը `առանց փաստաթուղթը նրան առձեռն տրամադրելու

-տեղամասում Ձեր կողմից օգտագործված պաշտպանիչ միջոցները տեղամասից դուրս գալուց հետո լցնել դրա համար նախատեսված աղբարկղի մեջ», - ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: