հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերն ու ելքերը

Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերն ու ելքերը

ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին մասնակից թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերն ու ելքերը:

ԿԸՀ մամլո ծառայության փոխանցմամբ՝ ի կատարումն ԱՀ Ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի, ներկայացվում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության մարտի 6-ի  ամփոփ տեղեկանքները` Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով  ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ:

  • Կիսվել: