շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ․ Առաջատարը Արայիկ Հարությունյանի ղեկավարած ուժն է

Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ․ Առաջատարը Արայիկ Հարությունյանի ղեկավարած ուժն է

Արցախի խորհրդարանական ընտրությունների արդյուքններով ԱԺ-ում ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։

Նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի "Ազատ հայրենիք –ՔՄԴ" կուսակցությունների դաշինքը 29 688 ընտրող կամ 40,4 տոկոս:

Նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը 17․365 կողմ կամ 23,63 տոկոս: 

Նախկին Անվտանգության խորհրդի քարտուղար "Արդարություն" կուսակցությունը 5865 կամ 7,9 տոկոս:

Հ․ Յ․ "Դաշնակցությունը" 4717 ընտրող  կամ 6,4 տոկոս: 

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի Արցախի ժողովրդավարական կուսակցությունը 4269 ընտրող կամ 5,81 տոկոս: 

Հատկանշական է, որ երկրորդ փուլ անցած արտգործ նախարար Մասիս Մայիլյանի "Նոր Արցախ" կուսակցությունը խորհրդարան չի անցել: Այն հավաքել է 3305 ձայն կամ 4,5 տոկոս: 

Խորհրդարան չեն անցել նաև «Ազգային վերածնունդ» կուսակցությունը 2360 ձայն կամ  3,2 տոկոս: 

"Անկախության սերունդ" կուսակցությունը 656 ձայն կամ 0,9 տոկոս:

"Արցախի հեղափոխական կուսակցությունը" 1660 ընտրող կամ 2,26 տոկոս:

"Միացյալ Հայաստան կուսակցությունը" 958 ընտրող կամ 1,3 տոկոս:

"Արցախի պահպանողական կուսակցությունը" 2108 ընտրող կամ 2,88 տոկոս: 

ԼՂՀ Կոմունիստական կուսակցություն 480 ընտրող կամ 0,65 տոկոս: 

Այդպիսով, ըստ Արզումանյանի խորհդրարան անցած ուժերն են՝ Ազատ հայրենիք –ՔՄԴ կուսակցությունների դաշինքը, Միասնական հայրենիք, Արդարություն, Հ․ Յ․ Դաշնակցություն և Արցախի ժողովրդավարական կուսակցությունները։

Նկատենք, որ Արցախի ընտրական օրենսդրության համաձայն խորհրդարան ընտրված են համարվում կուսակցությունների դեպքում 5 տոկոս շեմը հաղթահարած ուժերը, իսկ դաշինքների դեպքում՝ 7 տոկոսը հաղթահարածները։

  • Կիսվել: