չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն

Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկել ենք ռազմարդյունբերության համալիրի զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ Արցախում կան ընկերություններ, որոնք ռազմարդյունբերության ուղղությամբ բավականին լավ պոտենցիալ ունեն:

«Մենք այսօր ծանոթացել ենք այդ ընկերությունների ունեցած հնարավորություններին և քննարկել, թե ինչպես կարելի է որևէ կերպ աջակցել և համագործակցել»,-հավելել է նախարարը:

Նա ընդգծել է, որ ԱՀ նախագահի հետ քննարկել են նաև բարձր տեխնոլոգիական ոլորտին առնչվող մի շարք հարցեր՝ մասնավորապես, կապի հասանելիության զարգացման ծրագրերը և դրանց հեռանկարները: Խոսելով Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագների մասին՝ Հ. Արշակյանն ասել է, որ պայմանավորվածություններն արդեն իսկ ձեռք են բերվել, և 2019 թվականին գների նվազում եղել է:

«2020 թվականի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն։ Արցախի օպերատորը բավականին մեծ ներդրումային ծրագիր ունի այս տարվա համար: Նա հետևողականորեն աշխատանքներ է իրականացնում ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ, որը համացանցի հասանելիության առումով ավելի լայն հնարավորություն կտա ԱՀ բնակչությանը»,-տեղեկացրել է նախարարը:

  • Կիսվել: