ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի Հանրապետությունում քուրդ զինյալներ տեղակայելու մասին տեղեկատվությունը Ադրբեջանի հերթական սուտն է. Վահրամ Պողոսյան

Արցախի Հանրապետությունում քուրդ զինյալներ տեղակայելու մասին տեղեկատվությունը Ադրբեջանի հերթական սուտն է. Վահրամ Պողոսյան

Արցախի Հանրապետությունում քուրդ զինյալներ տեղակայելու մասին տեղեկատվությունը Ադրբեջանի հերթական սուտն է, այն ապատեղեկատվություն է: NEWS.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Նման տեղեկություններ տարածելով Ադրբեջանը փորձում է հակադրվել այն հաստատված տեղեկություններին, որ իրենց բանակը համալրվում է Սիրիայից եկած ծայրահեղականներով: Այնինչ դա հատատված է, նաեւ միջազգային մամուլն է գրում սիրիայից ծայրահեղական ուժերի տեղակայումը Ադրբեջանում: Ես կարող եմ ասել, որ դա բացարձակ սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը»- շեշտեց նա:

Վահրամ Պողոսյանի խոսքով`Ադրբեջանի զինված ուժերի կազմում ծայրահեղական ուժերի լինելու մասին է վկայում նաեւ ապրիլյան գործողությունների ժամանակ հայ զինվորների նկատմամբ կատարված վայրագությունները, որոնք բնորոշ են իսլամիստ ծայրահեղականներին:

Անդրադառնալով Ադրբեջանի Պաշտպանության  նախարարի հայտարարությանը այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի, Վահրամ Պողոսյանը նշեց, որ Հայաաստանը երբեք չի հայտարարել այլ երկրի սահման ներխուժելու մասին, իսկ Հայաստանում զիննված ուժերի կատարելագործումը եւ աշխարհազորի ստեղծումը միայն մեկ նպատակ ունի`պահպանել երկրի սահմաններն անառիկ:

  • Կիսվել: