երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի Հանրապետությունում կգործի լիցենզավորված էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր

Արցախի Հանրապետությունում կգործի լիցենզավորված էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր

Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունում կգործի լիցենզավորված էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր։

Նախօրեին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը գումարել էր հերթական նիստ, որի ընթացքում, հիմք ընդունելով էլեկտրաէներգետիկական համակարգում` «Գանձասար օպերատոր» ՓԲ ընկերությանը էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա տրամադրելու մասին որոշումը, 2022թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունում կգործի արդեն իսկ լիցենզավորված էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր, որը իր հերթին կապահովի էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարական կառավարումը, կարճաժամկետ պլանավորումը, օպերատիվ կառավարումը և Օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ։ Հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության գործընկերներին աջակցության համար:

  • Կիսվել: