ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ԱԳ նախարարնեը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումները

Արցախի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ԱԳ նախարարնեը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումները

Ապրիլի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ)  արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի զրույցը տեսակապով։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախարար Բաբայանը դատապարտել է նախօրեին ՄՄՀ մի շարք պետական կառույցների վրա իրականացված ահաբեկչական հարձակումները և Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից համերաշխություն հայտնել Մերձդնեստրի եղբայրական ժողովրդին։

Քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին, ինչպես նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև կապերին առնչվող հարցեր։

  • Կիսվել: