ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի և Ադրբեջանի շփման գծում այս պահին ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում. ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի և Ադրբեջանի շփման գծում այս պահին ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում. ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի և Ադրբեջանի շփման գծում այս պահին ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը: Անփորձանք գիշեր և ծառայություն հայոց սահմանները հսկող մեր բոլոր զինծառայողներին»,- գրել է Պողոսյանը:

Նշենք, որ այսօր կեսօրին հակառակորդը երկու դիվերսիոն ներթափանցման փորձ կատարեց Տավուշի ուղղությամբ, սակայն կրելով երկու զոհ և հինգ վիրավոր, որոնցից մեկը հետո մահացավ հիվանդանոցում հակառակորդը նահանջեց: Հայկական կողմը ոչնչացրեց նաև ադրբեջանական ՈՒԱԶ-ը:

Այս պահին սակայն Ադրբեջանը սկսել է գնդակոծել Տավուշի բնակելի գյուղերը տանկային և հրետանային 82 մմ զենքից: Հայկական կողմը կորուստներ չունի:    

  • Կիսվել: