շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի հարցով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ. Փաշինյան

Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի հարցով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ. Փաշինյան

2019 թվականին արձանագրվել է բանակում զոհերի պատմական մինիմում։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է 2020 թվականի զոհերին՝ դրանցից 5 հիվանդության պատճառով են, 4 պատահարի հետևանք, 4 ինքնասպանություն։ 

Ըստ վարչապետի՝ դրանք բոլորն էլ նտահոգող դեպքեր են։ "Հիվանդության պատճառով զոհերի վերաբերյալ ասեմ, որ մենք պետք է առողջապահության մակարդակը այնքան բարձրացնենք, որ որ նման դեպքեր չլինեն։ Ինչ վերաբերվում է ինքնասպանություններին, դրանց հետևանքով կադրային փոփոխություններ եղան",- ասաց վարչապետը։

Նա նաև հավելեց, որ բանակում իրավիչալը բարելավելու համար կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Իսկ նման իրավիճակի պատճառը, ըստ նրա, քրեական ենթաշակույթն է, որն էլ պետք է արմատախիլ արվի։

  • Կիսվել: