ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում կքննարկվի Տավուշի ուղղությամբ իրավիճակի սրման հարցը

ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում կքննարկվի Տավուշի ուղղությամբ իրավիճակի սրման հարցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի հայ-ադրբեջանկան սահմանին սրված իրավիճակի հարցը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատճառով, որն առաջացել է այս տարվա հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ բախումների արդյունքում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր՝ հուլիսի 13-ին, նախաձեռնել է անցկացնել ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստ»,- ասված է հայտարարությունում։

Նշենք, որ առավոտյան Տավուշի ուղղությամբ իրավիճակը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անընդունելի համարելով ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ ագրեսիան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: