ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը, մեր գյուղերում մարտական տրամադրություն է. պատգամավոր

ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը, մեր գյուղերում մարտական տրամադրություն է. պատգամավոր

«ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը, մեր գյուղերում մարտական տրամադրություն է, բառերով նկարագրել հնարավոր չէ: Մեր ազգը անպարտելի է: Հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին»,- այս մասին իր ֆեյսբուէյան էջում գրել է իմքայլական պատգամավոր Տիգրան Կարապետյանը, ով այս պահին պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ գտնվում է Տավուշի մարզում:

Մեկ այլ իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ գրել է. «Նոր խոսեցի Տավուշի մի քանի գյուղերի բնակիչների հետ: Մարտական վիճակում են, ասում են. «հանգիստ քնեք , մեր տղեքը իրանց գործն անում են»»:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան էլ գրել է. «Սիրելի՛ բարեկամներ, խնդրում ենք խուսափել ավելորդ հրապարակումներից և հետևել միայն պաշտոնական լրատվությանը։

Ինչպես նշվել է պաշտոնական հաղորդագրության մեջ, բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա։ Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկատվություն:

Փառք ու պատիվ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ և ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ»:

Նշենք, որ Ադրբեջանը սկսել է կրակել Տավուշի ուղղությամբ տանկային և հրետանային 82 մմ տեխնիկայից:

Ցերեկը  հակառակորդը դիվերսիոն երկու փորձ կատարեց, սակայն երկու կորուստով և հինգ  վիրավորով, որոնցից մեկը հետո մահացավ հիվանդանոցում նահանջեց: Հայկական կողմը ոչնչացրեց նաև հակառակորդի ՈՒԱԶ-ը:     

  • Կիսվել: