հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի էներգետիկ անկախությունը գտնվում է կասկածելի փուլում. Արցախի էկոնոմիկայի նախարար

Արցախի էներգետիկ անկախությունը գտնվում է կասկածելի փուլում. Արցախի էկոնոմիկայի նախարար

Արցախում, բացի Մարտունու շրջանից, էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է։ Այս մասին ասաց Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը։

Մարտունիում էլեկտրամատակարարումը միացվում է ժամանակացույցով։ Շրջանում պետք է կառուցվի նոր հոսանքագիծ, որը վնասվել է պատերազմի հետևանքով։ Այս պահին աշխատանքներ են տարվում՝ այդ տարածքում էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով առավել օպտիմալ լուծում գտնելու համար։ «Մարտունիում մասամբ էլեկտրականություն կա՝ մինչև 1 մեգավատտ (ՄՎտ) հզորությամբ էլեկտրական գիծ ունենք, բայց անջատումներով ենք միացնում՝ ըստ գրաֆիկի, որը տվել է մատակարարող ընկերությունը»,- ասաց Արմեն Թովմասյանը։

 

Արցախում էլեկտրամատակարարման ապահովման համար դեռևս հիմնական խնդիր է մնում էլեկտրական գծերի վերականգնման աշխատանքները, որոնք և ժամանակատար են, և պահանջում են ֆինանսական զգալի միջոցներ։ Դեռևս գնահատված չէ պատերազմի հետևանքով էլեկտրականությանը հասցված վնասներն, ու հաշվարկված չէ վերականգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը։ Արմեն Թովմասյանի խոսքով՝ վնասները բավականին մեծ են։

 

Կարդալ ավելին՝ hetq.am-ում։

  • Կիսվել: