շաբաթ, հունիս 25
25 / 6 / 2022
Արցախի դպրոցներում «Վերջին զանգ»-ը կհնչի մայիսի 27-ին

Արցախի դպրոցներում «Վերջին զանգ»-ը կհնչի մայիսի 27-ին

Մայիսի 27-ին Արցախի դպրոցներում կհնչի «Վերջին զանգ»-ը։  Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը՝ վարորդներին հորդորելով հատկապես դպրոցամերձ փողոցներում ցուցաբերել առավել զգոնություն, երթևեկել զգույշ և թույլ չտալ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ:

«Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը «Վերջին զանգ»-ի կապակցությամբ շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և մաղթում պայծառ ու երջանիկ ապագա, հաջողություններ՝ հետագա ուսման մեջ:

Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին, հատկապես դպրոցամերձ փողոցներում ցուցաբերել առավել զգոնություն, երթևեկել զգույշ և թույլ չտալ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ:

Շրջանավարտների ծնողներին խնդրում ենք ցուցաբերել ողջախոհություն: Չտրամադրել երեխաներին անձնական օգտագործման ավտոմեքենաները՝ անցանկալի պատահարներից խուսափելու համար:

Զգուշացնում ենք, որ ճանապարհային ոստիկանությունը կլինի անզիջում և օրինախախտների նկատմամբ կկիրառվի ներգործության խիստ միջոցներ:

Միասին անենք հնարավորը՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար։ Լինենք զգոն և չխախտենք երթևեկության կանոններն ու հասարակական կարգը, որպեսզի մեր շրջանավարտների կյանքի ամենահիշարժան օրերից մեկը՝ «Վերջին զանգ»-ը անցնի առանց արտակարգ հետևանքների և իսկական տոն դառնա»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: