երկուշաբթի, սեպտեմբեր 25
25 / 9 / 2023
Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ողջ օրվա ընթացքում գտնվել է դիրքերում

Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ողջ օրվա ընթացքում գտնվել է դիրքերում

Արցախում արյունալի պատերազմի ֆոնին հայաստանյան սոցցանցերում միտումնավոր շրջանառվում են սադրիչ և սպեկուլյատիվ լուրեր առ այն, որ ԱՀ չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը այս օրերին գտնվում է Երևանում։

InfoPort.am- ի հարցմանն ի պատասխան, Արայիկ Հարությունյանի գրասենյակից հերքեցին այդ լուրերը, դրանք որակելով, որպես Արցախի համար դժվարին այս ժամանակահատվածում ներքին պառակտում և ատելություն սերմանող, ինչը միայն ու միայն բխում է թշնամու շահերից։ «Արայիկ Հարությունյանը այս ողջ ընթացքում գտնվել է Արցախում, ավելին այսօր ողջ օրը եղել է առաջնագծում»,- հայտնեցին Հարությունյանի գրասենյակից։

  • Կիսվել: