հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի բոլոր ընտրական տեղամասերում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ

Արցախի բոլոր ընտրական տեղամասերում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից բոլոր ընտրական տեղամասերում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ:

Այս մասին տեղեկացրին Արցախ / Տեղեկատվական շտաբից:

Հանձնաժողովի անդամների շրջանում ձեռնարկվել են սանլուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ:

Մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջկենտրոններում ախտահանման միջոցառումները իրականացվել են «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցներով, գյուղական բնակավայրերում՝ շրջանային բուժմիավորումների գործադիր տնօրենների ու շրջանային բաժինների պետերի վերահսկողությամբ:

Առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է

✔️ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 71 500 հատ դիմակ, 14 000 հատ ձեռնոց և 600 հատ ախտահանիչ նյութ,

✔️ ԱՀ ոստիկանությանը՝ 500 հատ դիմակ, 1000 հատ ձեռնոց և 60 հատ ախտահանիչ նյութ:

✔️Շարունակվում են հերթապահություն իրականացնել բոլոր բժշկասանիտարական հսկիչ կետերում:

✔️ Վերջիններս ապահովված են համապատասխան ախտահանիչ լուծույթներով և բժշկական նշանակության պարագաներով:

 

  • Կիսվել: