հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի ԱԺ-ում քննարկվել է ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

Արցախի ԱԺ-ում քննարկվել է ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

Հունվարի 26-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստ. օրակարգում «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագծի քննարկումն էր։

Այս մասին «Արցախպրես»-ին փոխանցեցին ԱԺ մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ փոփոխությամբ առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսված վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետները երկարաձգել՝ 5 տարին դարձնելով 10 տարի։

Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախագծին և առաջին ընթերցմամբ այն ներկայացվելու է առաջիկա հերթական նիստի քննարկմանը։

Նիստին ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։

  • Կիսվել: