ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի ԱԺ նախագահին Հադրութի շրջանից 957 աշխատողների խնդրով հանրագիր է ներկայացվել

Արցախի ԱԺ նախագահին Հադրութի շրջանից 957 աշխատողների խնդրով հանրագիր է ներկայացվել

ԱՀ ԱԺ-ից հայտնում են՝ Հադրութ համայնքի ղեկավար Վ․Վ․ Սավադյանի՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին ներկայացվել է հանրագիր։ ԱՀ կառավարության N 435 Ն առ 21․04․2022թ․ որոշմամբ 2022թ․ հուլիսի 1-ից կդադարեցվի Հադրութի շրջանից մոտ 957 աշխատողի պարապուրդի վճարումների գործընթացը։

Հանրագրով ակնկալվում է խորհրդարանի ղեկավարի միջնորդությունը պարապուրդի վճարումների տրման ժամկետը մինչև ընթացիկ օրացուցային տարվա ավարտը կամ մինչև վերջիններիս բնակարանային պայմանների ապահովումը երկարաձգելու հարցում։

Ստորև ներկայացվում է հանրագրի ամբողջական բովանդակությունը։ Հանրագրում ներկայացված խնդրի վերաբերյալ ապրիլի 28-ին կայացած հերթական նիստում իր դիրքորոշումն է արտահայտել խորհրդարանի ղեկավարը: Արթուր Թովմասյանն ընդգծել է, որ ՊՈԱԿ-րը պետք է լուծարել միայն աշխատակիցներին աշխատանքով ապահովելու դեպքում:

 

  • Կիսվել: