ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ԱԺ է ներկայացվել խոշտանգումները և այլ դաժան վերաբերմունքն ու պատիժներն արգելող օրինագիծ

Արցախի ԱԺ է ներկայացվել խոշտանգումները և այլ դաժան վերաբերմունքն ու պատիժներն արգելող օրինագիծ

Արցախի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացության է արժանացել «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
 
Արցախի խորհրդարանի մշտական հանձնաժողովում ԱՀ արդարադատության նախարար Սիրան Ավետիսյանը քննարկման է ներկայացրել նաև «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով, «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով:
 
Հանձնաժողովը քննարկել և ներկայացված բոլոր նախագծերի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն՝ տեղեկացնում են ԱՀ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

  • Կիսվել: