շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի ԱԺ-ում նման նախաձեռնություն չկա. Հանձնաժողովի նախագահը ԱՀ-ում ռուսաց լեզվին պետական լեզվի կարգավիճակ տալու նախաձեռնության մասին

Արցախի ԱԺ-ում նման նախաձեռնություն չկա. Հանձնաժողովի նախագահը ԱՀ-ում ռուսաց լեզվին պետական լեզվի կարգավիճակ տալու նախաձեռնության մասին

Արցախի խորհրդարանի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը հերքել է համացանցում տարածված այն լուրերը, որ ԱՀ ԱԺ-ն ռուսաց լեզվին պետական լեզվի կարգավիճակ տալու մասին օրենքի նախաձեռնություն է մշակում:

«ԱՀ ԱԺ-ում այս պահին նման նախաձեռնություն չկա»,- նշեց պատգամավորը InfoPort.am-ի հետ զրույցում:

Նշենք, որ համացանցում լուրեր էին տարածվել առ այն, որ Արցախում պատրաստվում են ռուսերենին հատուկ կարգավիճակ տալ: Ըստ լուրերի, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովն, իբրև թե, այս պահին օրենքի նախագիծ է մշակում, որի համաձայն հայերենից հետո ռուսերենը կլինի երկրորդ պետական լեզու։

  • Կիսվել: